Տարածաշրջանային

Թուրքիան վերադարձրել է վիզային ռեժիմը Տաջիկստանի քաղաքացիների համար

1 րոպեի ընթերցում

Թուրքիան վերադարձրել է վիզային ռեժիմը Տաջիկստանի քաղաքացիների համար

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է սովորական օտարերկրյա անձնագրեր ունեցող Տաջիկստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը չեղարկելու մասին հրամանագիրը։ Պաշտոնական Դուշանբեն դեռ չի արձագանքել։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Դոյչե Վելե»-ն։

«Որոշումն ընդունվել է օտարերկրացիների և միջազգային պաշտպանության մասին օրենքի հիման վրա և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,- ասված է Թուրքիայի նախագահի հրամանագրի տեքստում։

Թեև վիզային ռեժիմի չեղարկման պատճառները հրամանագրում նշված չեն, լրատվամիջոցներն այն ուղղակիորեն կապում են Crocus City Hall-ում վերջերս տեղի ունեցած ահաբեկչության հետ, որտեղ կասկածվում են Տաջիկստանի քաղաքացիները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում