ԱՄՆ-ն և ՀՀ-ն ուսումնասիրում են միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները․ Ջեյմս Օ’Բրայեն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ն և Հայաստանը ուսումնասիրում են քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը՝ անդրադառնալով Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը։

«Եվրոպական միությունն արդեն սկսել է սերտ համագործակցություն Հայաստանում գոյություն ունեցող միջուկային էներգիայի աղբյուրների անվտանգության և արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ Եվ այդ համագործակցությունն ընդլայնվում է։ Հայաստանը նաև կարևոր երկիր է ԱՄՆ քաղաքացիական միջուկային համագործակցության նախագծերի համար: ԱՄՆ-ն և Հայաստանը ուսումնասիրում են քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները: Դա հիմնված է 2022 թվականին ստորագրված քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագրի վրա, և դա հնարավորություն կտա բացահայտել մի քանի կոնկրետ նախագծեր, որոնց վրա մենք կաշխատենք առաջ շարժվելիս։ Այդ պատճառով սկզբում, երբ Հայաստանը կշռադատի փոխարինման իր տարբերակները, մենք կֆինանսավորենք տեխնիկատնտեսական ոլորտը, կանցկացնենք գիտական փոխանակումներ նոր հնարավորությունների բացահայտման համար և կսկսենք ուսումնասիրել Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման ֆինանսավորման տարբերակները»,- ասաց Օ’Բրայենը։

Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ի ջանքերը ուղղված են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման, քաղաքական բարեփոխումների և տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման համալիր փաթեթին։

«Այսպիսով, այս բոլորը պետք է միավորվեն և հանգեցնեն մի արդյունքի, որը Հայաստանի ժողովրդի համար կդառնա լուսավոր ապագա, այլ ոչ թե կապված լինի միայն այս կամ այն նախագծի հետ»,- եզրափակեց ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալը։

Հայերեն العربية Русский

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ