Մշակույթ

Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին «Աութենտիկ լայթ օրքեստրա»-ն հանդես կգա «Էթնո ջազ» համերգով

2 րոպեի ընթերցում

Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին «Աութենտիկ լայթ օրքեստրա»-ն հանդես կգա «Էթնո ջազ» համերգով

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարական «Աութենտիկ լայթ օրքեստրա»-ն հանդես կգա երևանյան համերգով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Էթնո ջազ» խորագրով երեկոն տեղի կունենա մայիսի 2-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Համերգը նվիրվում է Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին։

IMG_1734.jpeg (263 KB)

Համերգին հայկական մեղեդիները կհանդիպեն ջազի դյութիչ իմպրովիզացիաներին:

«Աութենտիկ լայթ օրքեստրա»-ի երաժշտական ղեկավար Վալերի Տոլստովի ղեկավարությամբ խումբը ստեղծում է յուրահատուկ մշակումներ՝ միահյուսելով դուդուկի, ջազի և շեփորի հնչյունները:

2012 թվականից ի վեր խումբը շուրջ 300 համերգ է ունեցել 54 քաղաքում։ 2014 թվականին արժանացել է «Armvision» մրցույթի գլխավոր մրցանակին՝ ժողովրդական երգի լավագույն մշակման և կատարման համար։ 2016 թվականին Սերժ Թանկյանի հետ ձայնագրել է հոլիվուդյան «The Promise» ֆիլմի սաունդթրեքը։ Այն ձայնագրվել է «Աութենտիկ լայթ օրքեստրան»-ի և «String Orchestra»-ի հետ Մոսկվայում՝ «Mosfilm»-ի ստուդիայում: 2016 թվականին խումբը ստացել է առաջին ռուսական համաշխարհային երաժշտական մրցանակը։

Խմբի մենակատարներն են Վալերի Տոլստովը (Շվեյցարիա /ֆլեյտա, երգեհոն), Եվգենի Լեբեդև (ՌԴ /դաշնամուր), Անտոն Ռևնուկը (ՌԴ /բաս, կոնտրաբաս), Անյա Կրոյցերը (Շվեյցարիա /ֆլեյտա), Արման Մնացականյանը (հարվածային գործիքներ), Միքայել Ոսկանյանը (թառ), Գրիգոր Ասրունց-Քարտաշյանը (դուդուկ, բլուլ, զուռնա), Հայկ Գրիգորյան (շեփոր), Աստղիկ Վարդանյան (առաջին ջութակ), Գոհար Պապոյանը (երկրորդ ջութակ), Աստղիկ Գաժոյանը (ջութակ), Արտյոմ Մանուկյանը (թավջութակ):

Համերգին մասնակցում են նաև Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի սաները, խմբավար՝ Էմմա Առաքելյան:

Համերգն իրականացվում է «Նյու ջեներեյշն փրոջեքթ»-ի նախաձեռնությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում