ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարինե Ռաֆայելյանն ընթերցասերների դատին է հանձնել «Հույսի շավիղ» վիպակների ժողովածուն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անցյալից ներկա ձգվող ու շարունակականություն ենթադրող դեպքերի շղթան հյուսվում է հեղինակի՝ դեպի դուրս ու դեպի իր ներսն ուղղված պրպտուն հայացքով:
«Կարինե Ռաֆայելյանը մեր ժամանակի կյանքի շատ հետաքրքիր և գեղարվեստորեն արձագանքողն է: Նրա արձակը պարունակում է մի շարք կարևոր հարցադրումներ, ներկայացնում հոգեբանական իրավիճակներ, որոնք հատուկ են այսօրվա հայ իրականությանը»,-գրում է գրքի խմբագիր, բանասիրության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանը։
Նրա գնահատմամբ՝ «Հույսի շավիղ» գրքում ընդգրկված վիպակներում պատկերված է չարի առավել մեծ ուժը, սակայն հաղթանակը, ինչպես հեքիաթներում, տրվում է բարուն: