ՀՀ-ում ԵՄ առաքելության դիտորդները հետևել են Խաչիկ գյուղի գյուղատնտեսական աշխատանքներին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 03 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի վարչական ղեկավարի խնդրանքով՝ Հայաստանում գործող Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հետևել է տեղի գյուղատնտեսական աշխատանքներին՝ գյուղատնտեսների անվտանգության զգացողությունն ամրապնդելու նպատակով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության X-ի գրառման մեջ։

«Մենք շարունակում ենք ամենօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի հայկական կողմում»,-նշվում է գրառման մեջ՝ հավելելով, որ երկրի սահմանային շրջաններում հանդարտ իրավիճակ է տիրում։

Հայերեն العربية Español Français ქართული Русский Türkçe