Տարածաշրջանային

Էրդողանի կուսակցությունն անտրամաբանական է համարում արտահերթ նախագահական ընտրությունների կոչերը

2 րոպեի ընթերցում

Էրդողանի կուսակցությունն անտրամաբանական է համարում արտահերթ նախագահական ընտրությունների կոչերը

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայում արտահերթ նախագահական ընտրությունների կոչերը տրամաբանություն չունեն, ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իրավասու է ղեկավարել երկիրը ևս չորս տարի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը։

Թուրքիայում մարտի 31-ին տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Նախնական տվյալներով՝ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունը վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ քվեների քանակով գերազանցել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը։ Խոշոր քաղաքների՝ Անկարայի, Ստամբուլի և Իզմիրի ընդդիմադիր քաղաքապետերը պահպանել են իրենց պաշտոնները։ Փորձագետները որպես իշխող թիմի ձախողման պատճառ նշել են երկրում տիրող ծանր տնտեսական վիճակը, նրանց կանխատեսումների համաձայն՝ ընդդիմությունը հաջողության ֆոնին կարող է պահանջել արտահերթ նախագահական ընտրություններ։

«Այդ կոչերը տրամաբանություն չունեն: Պարոն նախագահն իրավասու է ղեկավարել երկիրը ևս չորս տարի՝ 2023 թվականի մայիսին կայացած ընտրություններում դրսևորված ժողովրդի կամքին համապատասխան», - ասել է Չելիքը։

Թուրքիայի նախագահի վարչակազմը նախկինում մերժել էր արտահերթ ընտրությունների անցկացման կոչերը։ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահական ժամկետը կտևի մինչև 2028 թվականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում