Տարածաշրջանային

Ստամբուլում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով 15 մարդ է մահացել

1 րոպեի ընթերցում

Ստամբուլում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով 15 մարդ է մահացել

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի Գայրեթթփե շրջանում գործող կոմերցիոն շենքերից մեկի առաջին հարկում, որը օգտագործվում էր որպես գիշերային ակումբ, խոշոր հրդեհ է բռնկվել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:

Հրդեհի հետևանքով 15 մարդ մահացել է, 9-ը՝ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Հրդեհի բռնկման պատճառը դեռևս հայտնի չէ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում