Տարածաշրջանային

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժը չի ձգտի համընդհանուր արտահերթ ընտրությունների

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժը չի ձգտի համընդհանուր արտահերթ ընտրությունների

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը հայտարարել է, որ ՏԻՄ ընտրություններում տարած հաղթանակից հետո չեն ձգտում համընդհանուր արտահերթ ընտրությունների:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

«Արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումը, եթե լինի, այն նորից ժողովուրդը կկայացնի։ Ես արտահերթ ընտրությունների կոչ չեմ անում»,- ասել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում