Իրանի խորհրդարանը խումբ կուղարկի Դամասկոս՝ հյուպատոսության վրա Իսրայելի հարձակման հետաքննության համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Մեջլիսը (խորհրդարանը) պատգամավորների խումբ կուղարկի Դամասկոս՝ պարզաբանելու իսրայելական օդուժի կողմից Սիրիայի մայրաքաղաքում Իրանի հյուպատոսության գնդակոծության մանրամասնությունները։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ-ից, այս մասին հայտնել է Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Էբրահիմ Ազիզին։

«Մեջլիսը նաև նախատեսում է անհրաժեշտ համաձայնեցումներից հետո պատվիրակություն ուղարկել Դամասկոս՝ ուսումնասիրելու այդ միջադեպի բոլոր կողմերը և պատրաստելու հաշվետվություն այդ հարցի վերաբերյալ», - ասել է նա։

Իրանցի խորհրդարանականի կարծիքով՝ Իսրայելը, հարձակվելով հյուպատոսության վրա, «հերթական անգամ ցուցադրեց իր ագրեսիվ խառնվածքը և ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ չի կիրառում ոչ մի օրենք»։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հաղորդել է, որ Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի օդուժի հարձակման ժամանակ զոհվել է յոթ ռազմական խորհրդական, այդ թվում՝ գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդին և Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին ու հինգ սպաներ:

Իր հերթին Al Hadath հեռուստաընկերությունը հայտնել է, որ հրթիռային հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 11-ի այն բանից հետո, երբ փլատակներից դուրս են բերվել ևս մի քանի հոգու մարմիններ։ Բացի ԻՀՊԿ-ի 7 զինվորականներից, ըստ հեռուստաալիքի, 3-ը Սիրիայի քաղաքացիներ են, ևս մեկը՝ լիբանանցի։

Գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդին ԻՀՊԿ-ի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որը սպանվել է 2020 թվականին ԱՄՆ-ի կողմից գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո։ Նա ԻՀՊԿ-ի «Ղոդս» հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումների հրամանատարն էր Լիբանանում և Սիրիայում։

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ, այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին հայտարարել է, որ «Իսրայելի վարչակարգը կզղջա» հյուպատոսության վրա հարձակման համար, հաղորդում է Mehr գործակալությունը։

Իր հերթին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին խոստացել է, որ հյուպատոսության գնդակոծությունն անպատասխան չի մնա:

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին