Տարածաշրջանային

Ստամբուլի վերընտրված քաղաքապետի կողմնակիցները պահանջել են Էրդողանի հրաժարականը

1 րոպեի ընթերցում

Ստամբուլի վերընտրված քաղաքապետի կողմնակիցները պահանջել են Էրդողանի հրաժարականը

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն, ով մինչ ընտրությունները Ստամբուլի գործող քաղաքապետն էր, իշխող «Արդարություն և զարգացում» (AKP) կուսակցության թեկնածու Մուրադ Քուրումին հաղթել է ձայների ավելի քան 10 տոկոս առավելությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս հայտնում է թուրքական Artigercek-ը:

Երբ Իմամօղլուն հայտարարել է իր հաղթանակի մասին, նրա կողմնակիցները դրոշներով, շչակներով և ավտոշարասյուներով հավաքվել են Ստամբուլի Սարաչհանե փողոցում, որտեղից էլ սկսել է Իմամօղլուի հաղթանակին նվիրված տոնախմբությունը:

Երբ Էքրեմ Իմամօղլուն դուրս է եկել հավաքված կողմնակիցների առջև, ընտրողները սկսել են վանկարկել «Էքրեմ նախագահ» կարգախոսը:

Իմամօղլուի հարցին ի պատասխան, թե ժողովուրդը իր քվեարկությամբ ի՞նչ ուղերձ է տվել նախագահին (խմբ. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան), հավաքվածները սկսել են վանկարկել «Էրդողան հրաժարական» կարգախոսը:

Իմամօղլուն հանգստացրել է հավաքվածներին և ասել. «Այս ամենի մասին կխոսենք»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում