Թեհրանը որոշում կկայացնի՝ ինչպես արձագանքել Սիրիայում իր հյուպատոսության վրա հարձակմանը. Իրանի ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանն իրեն իրավունք է վերապահում պատասխան միջոցներ ձեռնարկել և որոշել Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա դաժան հարձակմանն արձագանքելու և հարձակումն իրագործողին պատժելու եղանակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։

Ինչպես հաղորդում է IRNA գործակալությունը, Քանաանին խստորեն դատապարտել է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա ապրիլի 1-ին տեղի ունեցած հարձակումը՝ նշելով, որ «Իսրայելի հարձակումը դիվանագիտական ​​հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի կոպտագույն խախտում է»։

Իրանի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ այդ գործողությունը պետք է խստորեն դատապարտվի միջազգային հանրության և ՄԱԿ-ի կողմից, և անհրաժեշտ միջոցներ պետք է ձեռնարկվեն ագրեսորի դեմ։

Քանաանին հավելել է, որ Դամասկոսի հյուպատոսության վրա այս հարձակման մասշտաբները հետաքննության փուլում են, իսկ հարձակման պատասխանատվությունը կրում է Իսրայելը:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հաղորդել է, որ Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի օդուժի հարձակման ժամանակ զոհվել է յոթ ռազմական խորհրդական, այդ թվում՝ գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդին և Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին և հինգ սպաներ:

Իր հերթին Al Hadath հեռուստաընկերությունը հայտնել է, որ հրթիռային հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 11-ի այն բանից հետո, երբ փլատակներից դուրս են բերվել ևս մի քանի հոգու մարմիններ։ Բացի ԻՀՊԿ-ի 7 զինվորականներից, ըստ հեռուստաալիքի, 3-ը Սիրիայի քաղաքացիներ են, ևս մեկը՝ լիբանանցի։

Հայերեն Русский

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս