Հասարակական

Հայաստանն ու հնդկական առաջատար ուղեղային կենտրոնը քննարկել են համագործակցության հեռանկարները

1 րոպեի ընթերցում

Հայաստանն ու հնդկական առաջատար ուղեղային կենտրոնը քննարկել են համագործակցության հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը և ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանն ապրիլի 1-ին Երևանում աշխատանքային հանդիպում են անցկացրել «Observer Research Foundation» (ORF) հնդկական առաջատար ուղեղային կենտրոնի նախագահ Սամիր Սարանի հետ:

«Արմենպրես»-ին ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Observer Research Foundation»‎-ի հետ համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների իրականացման հեռանկարները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում