Պաշտպանության ոլորտում համագործակցության շրջանակներում ԱՄՆ շարժական հրահանգիչների խումբ է ժամանել Հայաստան
1 րոպեի ընթերցում
![Պաշտպանության ոլորտում համագործակցության շրջանակներում ԱՄՆ շարժական հրահանգիչների խումբ է ժամանել Հայաստան](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/04/1133735.jpg)
ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաշտպանության ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության շրջանակում ապրիլի 1-ին ԱՄՆ շարժական հրահանգիչների խումբը ժամանել է Հայաստանի Հանրապետություն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։
ՊՆ վարչական համալիրում ապրիլի 1-5-ը հրահանգիչները ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության և «Զինուժ Մեդիա» պետական հիմնարկի ծառայողների հետ անցկացնելու են հանրային կապերի և հաղորդակցության ոլորտում փորձի փոխանակման վարժանքներ:
Ծրագրի մեկնարկին խոսքով հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։