Տարածաշրջանային

Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովի նախագահը ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների վերջին արդյունքները

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովի նախագահը ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների վերջին արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովի նախագահ Ահմեթ Եները ՏԻՄ ընտրությունների վերջին իրավիճակի վերաբերյալ հայտարարություններ է արել և նշել, որ ընտրություններին մասնակցությունը կազմել է 78,11 տոկոս։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Hurriyet-ը:

Եների հաղորդած տվյալների համաձայն՝ մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների քվեաթերթիկների 99.99 տոկոսի հաշվարկի արդյունքում Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցությունը կունենա 35, իշխող «Արդարություն և զարգացում» (AKP) կուսակցությունը՝ 24, քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցությունը՝ 10, «Ազգայնական շարժում» կուսակցությունը՝ 8, «Կրկին բարեկեցություն» կուսակցությունը՝ 2, «Մեծ միասնություն» կուսակցությունը՝ 1, «Լավ» կուսակցությունը՝ 1 քաղաքապետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում