Տարածաշրջանային

Թուրքական ընդդիմությանն առաջին սկանդալային շնորհավորանքը Իսրայելի արտգործնախարարից է

1 րոպեի ընթերցում

Թուրքական ընդդիմությանն առաջին սկանդալային շնորհավորանքը Իսրայելի արտգործնախարարից է

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը շնորհավորել է Թուրքիայում մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում հաղթանակ տարած «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP) թեկնածուներ Մանսուր Յավաշին (Անկարայի քաղաքապետ), Էքրեմ Իմամօղլուին (Ստամբուլի քաղաքապետ) և սկանդալային հայտարարությամբ դիմել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Yenisafak-ը։

«Իմամօղլու և Յավաշ շնորհավորում եմ: Սա հստակ ուղերձ է նախագահ Էրդողանին։ Իսրայելի վրա հարձակվելն այլևս չի աշխատում, նա պետք է նոր բաներ գտնի»,- նշել է Իսրայելի ԱԳ նախարարը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում