Տարածաշրջանային

Բաքվում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով 15 մարդ է վիրավորվել

1 րոպեի ընթերցում

Բաքվում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով 15 մարդ է վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բաքվի Նարիմանի շրջանում գտնվող 16 հարկանի բնակելի շենքում բռնկված հրդեհի հետևանքով 15 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Տեղեկության համաձայն՝ շենքից տարհանվել է 50 մարդ, այդ թվում՝ 15 երեխա։

Հրդեհն ամբողջությամբ մարվել է։

Հրդեհի բռնկման նախնական վարկածը էլեկտրալարերի կարճ միացումն է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում