Տարածաշրջանային

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական կուսակցությունը վստահ հաղթանակ է տարել ՏԻՄ ընտրություններում

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական կուսակցությունը վստահ հաղթանակ է տարել ՏԻՄ ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 1ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայում մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները գրեթե 99 տոկոսով ամփոփվել են, ինչի արդյունքում այդ երկրի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (CHP) խոշորագույն քաղաքներում վստահ հաղթանակ է տարել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նկատմամբ։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։

CHP-ն վստահ հաղթանակ է տարել Անկարայում՝ գործող քաղաքապետ Մանսուր Յավաշի թեկնածությամբ, Ստամբուլում՝ գործող քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի թեկնածությամբ և Իզմիրում' Ջեմիլ Թուգայի թեկնածությամբ։

Ընդհանուր առմամբ ՏԻՄ ընտրություններում CHP-ն իշխող AKP-ին հաղթել է 2.25 տոկոս ձայների տարբերությամբ։

ՏԻՄ ընտրությունների արդյունքում գրանցած պարտությունը Թուրքիայի իշխող կուսակցության առաջին խոշոր պարտությունն է 2001 թվականից հետո։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում