Մշակույթ

Մատենադարանի ղեկավարությունը Հնդկաստանի ազգային արխիվների տնօրենի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

1 րոպեի ընթերցում

Մատենադարանի ղեկավարությունը Հնդկաստանի ազգային արխիվների տնօրենի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մաշտոցյան Մատենադարան է այցելել Հնդկաստանի ազգային արխիվների տնօրեն Սանջայ Գարգը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ինչպես տեղեկացնում են Մատենադարանից՝ Մատենադարանի տնօրենի տեղակալ Վահե Թորոսյանի ուղեկցությամբ Սանջայ Գարգն այցելել է Արխիվի և Թվայնացման բաժիններ:

Հնդկաստանի արխիվների տնօրենի հետ Մատենադարանի ղեկավարությունը քննարկել է հետագա համագործակցության հնարավորությունները, մասնավորաբար՝ ձեռագրերի և արխիվային վավերագրերի ուսումնասիրման, վերականգնման և թվայնացման ոլորտներում:

m1.jpg (296 KB)

m2.jpg (246 KB)

m3.jpg (327 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում