Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին, որոնք միասին ընդգրկում են 33 ազդակիր բնակավայր, համայնքային մասհանումներ իրականացնել, այն է՝ ռոյալթիների 2 տոկոսի մասով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցը քննարկվել է ՀՀ կառավարության նիստում։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հիշեցրել է, որ նախկինում իրավական կարգավորումներ էին իրականացրել, որի արդյունքում 2023 թ. գործընթացը բյուջետավորվել է, արվել են հաշվարկներ, ներկայացվել են համապատասխան ծրագրերն, և այժմ հատկացումների փուլն է: «Հատկացումը տեղի է ունենում հետևյալ կերպ. նախ հաշվարկվում է ամբողջ գումարը, որն այս տարվա համար կազմում է 1 միլիարդ 51 միլիոն դրամ, որի 50 տոկոսը բաշխվում է բոլոր ազդակիր բնակավայրերին, իսկ մյուս 50 տոկոսը՝ բոլոր այդ 6 համայնքներին: Այս որոշմամբ փորձում ենք այդ բաշխումն իրականացնել, որի արդյունքում Մեղրի համայնքը կստանա 93 միլիոն դրամ, Քաջարան համայնքը՝ 190 միլիոն դրամ, Կապանը՝ 251 միլիոն դրամ, Վարդենիսը՝ 185 միլիոն, Ալավերդին՝ 246 միլիոն, Ծաղկաձորը՝ 85 միլիոն դրամ: Սահմանված են առաջնահերթություններ, թե այս գումարներով ինչ ծրագրեր կարող են իրականացվել»,-ասել է ՏԿԵ նախարարը:

Հատկացումները նախատեսված են տարբեր ոլորտների համար՝ գյուղատնտեսություն, կրթություն, գիտություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն, մշակույթ, սպորտ, երիտասարդության զբաղվածություն, քաղաքաշինություն, ջրամատակարարում, ջրահեռացում, տրանսպորտ և ճանապարհաշինություն, զբոսաշրջություն: Ըստ նախարարի՝ առավելությունը տրվելու է ազդակիր համայնքներին:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է՝ ի՞նչ գումարներ են և ինչպե՞ս են դրանք ձևավորվում, այսինքն՝ դրանք 2023 թվականին արդեն իսկ վճարված ռոյալթիների գումա՞րն է: Ի պատասխան Գնել Սանոսյանը նշել է՝ կարգավորումն այնպես է, որ 3 տարի պետք է հետ գնալ և հաշվարկել գումարն այդ տարվանից, այսինքն՝ ամեն տարի վճարվելու է 3 տարի առաջ վճարվածը. «Սա 2021 թ, վճարված ռոյալթիների գումարն է: 2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ անգամ մենք 2022-ի վճարածը կվճարենք, հետո՝ 2023-ի»:

Նախարարը ներկայացրել է նաև այն աշխատանքները, որոնք կատարվելու են հատկացված գումարով: Մասնավորապես՝ Մեղրիում նախատեսվում է մարզադաշտի վերանորոգում, Կապանում՝ Արծվանիկ բնակավայրի խմելու ջրամատակարարման ապահովման ծրագիր, Սոթքում՝ ոռոգման ներքին ցանց, Տրետուքում՝ ճանապարհի ասֆալտապատում և ամենագնացի ձեռքբերում, Կուտականում՝ ոռոգման արտաքին ցանց, Կախակնում՝ ճանապարհի ասֆալտապատում, Ալավերդիում՝ Շնող, Թեղուտ, Ճոճկան բնակավայրերի ճանապարհային ցանցի բարելավում, Ծաղկաձորում՝ Մեղրաձոր բնակավայրի Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոնի կապիտալ վերանորոգման, գույքի ձեռքբերման, բակի տարածքի բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ։:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան