Բաքվից Կիեւին սպառազինություն մատակարարելու մասին տեղեկությունը ճշտվում է․ Զախարովա

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կիեւին զենք մատակարարելու մասին բոլոր տվյալները մանրակրկիտ ստուգվում են ռուսական գերատեսչությունների կողմից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մարտի 27-ին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Թուրքիայի միջոցով հացահատիկի համար բացված միջանցքով Ուկրաինային զենիթահրթիռային կայաններ մատակարարելու վերաբերյալ տեղեկատվության ճշտման մասին հարցին։

«Մեզ համար դա սկզբունքային հաից է, եւ այս դեպքում չենք պատրաստվում պետությունները դասակարգել այլ սկզբունքով, բացի մեկից՝ նրանց գործողություններից աճու՞մ է Ռուսաստանի քաղաքացիների վտանգվածությունը։ Ադրբեջանական կողմը պաշտոնապես հերքել է այդ ինֆորմացիան։ Նորից շեշտեմ, որ մենք երկկողմ շփման մեջ ենք ինչպես այլ երկրների, այնպես էլ Ադրբեջանի հետ, բացի արեւմտյան երկրներից։ Ու եթե տվյալ երկիրը հետաքրքրված չէ Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ ներքաշվելու հարցով, բայց զենք է մատակարարում, մենք դիտարկում ու ստուգում ենք բոլոր տվյալները»,- ասել է Զախարովան։

Հայերեն العربية Русский

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս