Միջազգային

Օլիմպիական խաղերի համար Ֆրանսիայի բյուջեի ծախսերը կկազմեն 3-5 մլրդ եվրո

1 րոպեի ընթերցում

Օլիմպիական խաղերի համար Ֆրանսիայի բյուջեի ծախսերը կկազմեն 3-5 մլրդ եվրո

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Հաշվիչ պալատն Օլիմպիական խաղերի կազմակերպման համար պետության ծախսերը գնահատում է 3-ից 5 միլիարդ եվրո: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է պալատի առաջին նախագահ Պիեռ Մոսկովիսին France Inter ռադիոկայանի եթերում։

«Մենք մինչ օրս չգիտենք Օլիմպիական խաղերի իրական արժեքը: Հաշվիչ պալատն աուդիտ կանցկացնի խաղերից հետո։ Այդ խաղերը պետք է արժենան 3 միլիարդ եվրո, 4 միլիարդ եվրո կամ 5 միլիարդ եվրո, կտեսնենք, բայց դա բացարձակապես մեծ ազդեցություն չի ունենա (խմբ․՝ պետական ​​պարտքի մակարդակի վրա)», - ասել է Մոսկովիսին:

Ֆրանսիայի վիճակագրության և տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտի հաշվետվության համաձայն՝ 2023 թվականին հանրապետության բյուջեի պակասուրդը կազմել է 154 մլրդ եվրո (ՀՆԱ-ի 5,5 %-ը)՝ գերազանցելով կառավարության կանխատեսումը (4,9 %)։ Պետական ​​պարտքն աճել է 147,6 մլրդ եվրոյով՝ հասնելով 3,1 տրլն եվրոյի (ՀՆԱ-ի 110,6 %-ը)։

Օլիմպիական խաղերը տեղի կունենան Փարիզում հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 11-ը։ Խաղերի բացման արարողությունը պետք է կայանա Սեն գետում, որտեղ թիմերը նավերով կանցնեն Փարիզի կենտրոնով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում