Միջազգային

Իսպանիայում գրեթե 4,5 տոննա հաշիշ են առգրավել

1 րոպեի ընթերցում

Իսպանիայում գրեթե 4,5 տոննա հաշիշ են առգրավել

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Քաղաքացիական գվարդիան առգրավել է գրեթե 4,5 տոննա հաշիշ, որը թաքցված է եղել երկու բեռնատարներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին իրավապահ մարմինները հայնտել են X սոցիալական հարթակում։

Ըստ նրանց տեղեկատվության՝ թմրանյութն առգրավվել է Անդալուսիայի Ինքնավար Համայնքի Մոտրիլ քաղաքի նավահանգստում։

Հաշիշը թաքցված է եղել կրկնակի հատակ ունեցող երկու բեռնատարներում, որոնք ժամանել են նավով Մարոկկոյից։

Բեռնատարների վարորդները ձերբակալվել են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում