Հասարակական

Հայաստանում տուբերկուլոզի հիվանդացության զգալի նվազում է նկատվում

4 րոպեի ընթերցում

Հայաստանում տուբերկուլոզի հիվանդացության զգալի նվազում է նկատվում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում տուբերկուլոզի համաճարակաբանական վիճակը գնահատվում է դրական։ Վերջին տարիներին նկատվում է հիվանդացության զգալի նվազում։ 2015-ի համեմատ 2023 թվականին հայտնաբերված դեպքերի ցուցանիշը նվազել է 63 տոկոսով, իսկ մահերինը 14 տոկոսով։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Թոքաբանության ազգային կենտրոնի Տուբերկուլոզի ազգային ծրագրի տվյալների կառավարման և մշտադիտարկման բաժնի ղեկավար Անուշ Խաչատրյանը նշեց, որ այս ցուցանիշը տարբեր ուղղություններով բազմակողմանի ու հետևողական աշխատանքի արդյունք է։

«Տուբերկուլոզի կառավարման հիմնական ու կարևոր գործոնները 3-ն են՝ կանխարգելում, վաղ հայտնաբերում, բուժում։ Մեր բոլոր ջանքերը կենտրոնացած են այս ուղղություններով։ Մասնավորապես, բարելավում ենք հայտնաբերման գործիքակազմը։ Օրինակ՝ հիմա կիրառում ենք արագ ախտորոշիչ թեստերը։ Մի քանի ժամում կարողանում ենք հայտնաբերել հարուցիչն ու իմանալ տուբերկուլոզի տեսակը։ Հաջորդ ձեռքբերումն արհեստական բանականության համակարգի կիրառումն է թոքերը նկարելու գործում»,-ասաց Անուշ Խաչատրյանը։

Կարևոր քայլերից է նաև կարճաժամկետ բուժման ներդրումը։ Սովորաբար բուժումը երկար է տևում, և այդ ընթացքում կան ռիսկեր, որ բուժառուն զգոնությունը կթուլացնի, հետևողական չի ընդունի բուժումը, տարբեր գործոնների ազդեցությունը մեծ կարող է լինել։ Կարճաժամկետ բուժման ներդրման պարագայում արդյունավետության մակարդակը բավականին բարձր կլինի։

Թոքաբանության ազգային կենտրոնի հետբուհական ուսումնակրթական ծրագրերի փորձագետ, ավագ կլինիկական մասնագետ Լյուբով Նիկոլայանը նշեց, որ ինչպես ցանկացած հիվանդության պարագայում, այս դեպքում ևս շատ կարևոր է ժամանակին արձագանքելը և մասնագետներին դիմելը։ Որքան վաղ հայտնաբերվի հիվանդությունը, այնքան բուժման արդյունավետությունը բարձր կլինի։

«Թիրախային խմբերն են ՄԻԱՎ-ով վարակվածները, որոնք ցածր դիմադրողականության պատճառով դառնում եմ խոցելի։ Շաքարախտով հիվանդները ևս խոցելի են։ Ծխող անձանց շրջանում ևս տուբերկուլոզ հիվանդության ռիսկը մեծ է։ Մենք աշխատում ենք այնպես անել, որ թիրախային խմբերն ընդգրկվեն սքրինինգային ծրագրերում»,-ասաց Լյուբով Նիկոլայանը։

Մասնագետն ընդգծում է, որ անհրաժեշտ է ախտանշաններին ուշադրություն դարձնել։ Հարուցիչը կարող է տարբեր օրգաններն ախտահարել, սակայն 90 և ավելի տոկոսի դեպքում ախտահարում է թոքերը։ Այդ ժամանակ ախտանշաններն են տևական հազը, խորխարտադրությունը, շնչարգելություն, կրծքավանդակում ցավը և այլն։

«Ո՞վ չի հազում, հատկապես մրսածության ժամանակ, բայց եթե այն տևում է երկար, օրինակ՝ երկու շաբաթ և ավելի, ուրեմն խնդիր կա։ Կոչ եմ անում բոլոր կասկածելի դեպքերում անպայման դիմել բուժհաստատություն, չմտածեն, որ ծխում են, դրա համար են հազում, շաքար ունեն դրա համար են թույլ։ Եթե կան նշաններ ու 2-3 շաբաթից ավելի տևում են, ուրեմն պետք է դիմել մասնագետին»,-ասաց Լյուբով Նիկոլայանը։

Քիչ չեն դեպքերը, երբ տուբերկուլոզով հիվանդ բուժառուները թիրախավորվում են շրջապատող անձանց կողմից։ Այդ համատեքստում մասնագետները նշում են, որ կա վարակելի և ոչ վարակելի տեսակ։ Վարակիչ հիվանդները հիմնականում հոսպիտալացվում են, լինում են մասնագետների հսկողության տակ։ Մնացած դեպքերում բուժումը կազմակերպվում է տանը։ Այսինքն, եթե բուժառուն տանն է, ուրեմն նա վարակիչ չէ։

Տուբերկուլոզի ախտորոշումն ու բուժումը Հայաստանում անվճար է։

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Պատահարներ

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Հայաստան

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Պատահարներ

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Մարզային

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Մարզային

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Պատահարներ

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Պատահարներ

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Մարզային

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Պատահարներ

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում