Հասարակական

12 մլն շվեյցարական ֆրանկ՝ ի նպաստ Հայաստանի լեռնային բնակավայրերի զարգացման. մեկնարկել է ՍԻԳՄԱ ծրագիրը

5 րոպեի ընթերցում

12 մլն շվեյցարական ֆրանկ՝ ի նպաստ Հայաստանի լեռնային բնակավայրերի զարգացման. մեկնարկել է ՍԻԳՄԱ ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում պաշտոնապես մեկնարկել է «Կայուն և ներառական աճ Հայաստանի լեռնային բնակավայրերում» (ՍԻԳՄԱ) ծրագիրը: Այն ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում է DAI Global UK (DAI) միջազգային ընկերության և իր հայաստանյան մասնաճյուղի կողմից «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի»-ի հետ համատեղ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՍԻԳՄԱ ծրագրի նպատակն է նվազեցնել աղքատությունն ու անհավասարությունը Հայաստանի լեռնային բնակավայրերում՝ կիրառելով ներառական, նորարարական և շրջակա միջավայրը չվնասող մոտեցումներ: 12 մլն շվեյցարական ֆրանկ արժողությամբ (եթե SDC-ի ֆինանսական իրողությունը թույլ տա ժամանակի ընթացքում) այս ծրագիրն առաջնահերթ կնպաստի Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի լեռնային գյուղական բնակավայրերի զարգացմանը: Ծրագրի տևողությունն է 10 տարի:

ՍԻԳՄԱ ծրագրի պաշտոնական մեկնարկի միջոցառմանը մասնակցում էին Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան ներկայացուցիչներ՝ այդ թվում փոխդեսպան, հավասարապես Հայաստանում Շվեյցարիայի համագործակցության ծրագրի պատասխանատու Վերներ Թութը, ներկայացուցիչներ ՀՀ կառավարությունից՝ այդ թվում Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարիտեղակալ Վաչե Տերտերյանը, ինչպես նաև միջազգային և տեղական ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

DSC_0249.jpg (2.06 MB)

ՍԻԳՄԱ ծրագիրը միտված է ապահովելու ավելի բարձր եկամուտ և ստեղծելու աշխատատեղեր թիրախային մարզերի լեռնային գյուղական բնակավայրերի ֆերմերների, փոքր ագրոբիզնեսների և զբոսաշրջային ձեռնարկությունների համար: Սա հնարավոր կլինի իրականացնել գյուղատնտեսության և գյուղական զբոսաշրջության զարգացման միջոցով, որոնք եկամտի կարևոր աղբյուր են այդ բնակավայրերում: Կայուն և ներառական աճ ապահովելու նպատակով ծրագրի շրջանակներում համագործակցություն է հաստատվում հանրային և մասնավոր հատվածների տարբեր դերակատարների հետ: ՍԻԳՄԱ-ն նպաստում է նաև ֆերմերների, գյուղական փոքր ձեռնարկությունների և կայացած մասնավոր ընկերությունների՝ «կատալիստների» միջև գործակցության հաստատմանը` կիրառելով «շուկայական համակարգերի զարգացում» մոտեցումը: Այս մոտեցման շրջանակներում ծրագիրը «կատալիստների» հետ համատեղ ներդրումներ կիրականացնի գյուղատնտեսության և զբոսաշրջության առանցքային շուկայական համակարգերում:

DSC_0316.jpg (1.81 MB)

Գյուղատնտեսության առանցքային շուկայական համակարգերն են ոռոգումը, գյուղատնտեսական մեխանիզացիան, ագրեգացիան և վերամշակումը, սերմերն ու տնկիները, մեղվաբուծության զարգացման ծառայություններն ու ագրոտեխնոլոգիաները, իսկ զբոսաշրջության ոլորտում՝ զբոսաշրջային բիզնեսների ինկուբացիան, զբոսաշրջային պրոդուկտները, գրավչություններն ու փորձառությունները, ինչպես նաև համագործակցությունը միջազգային օպերատորների հետ: Ներդրումների արդյունքում կստեղծվեն նորարարական ծառայություններ, որոնք առաջնահերթ կնպաստեն ծրագրի կողմից նախանշված թիրախային շուկայական համակարգերի զարգացմանը: Գյուղատնտեսության ոլորտում դրանք են հացահատիկի, հատիկաընդեղենի, կարտոֆիլի, մրգերի և հատապտուղների, բանջարեղենի արտադրությունն ու մեղվաբուծությունը, իսկ զբոսաշրջության ոլորտում՝ գյուղական, մշակութային, փորձառնական զբոսաշրջությունն ու էկոտուրիզմը: Օգտվելով մշակված ծառայություններից՝ գյուղական ձեռնարկություններն ու ֆերմերները կբարելավեն իրենց արտադրողականությունը, կմեծացնեն եկամուտները և կկարողանան մուտք գործել ընդլայնված շուկաներ ավելի բարձր արժեք ունեցող արտադրանքով, իսկ «կատալիստները» եկամտի նոր աղբյուրներ ձեռք կբերեն այս ծառայությունների շարունակական մատուցման միջոցով:

DSC_0418.jpg (1.69 MB)

Հայաստանի լեռնային գյուղական բնակավայրերում կայուն և ներառական աճ ապահովելու նպատակով ՍԻԳՄԱ-ն առաջնահերթ կարևորում է կանանց, բռնի տեղահանվածների, հաշմանդամություն ունեցող անձանց և էթնիկ փոքրամասնությունների տնտեսական ներգրավածությունը ծրագրում:

DSC_0357.jpg (1.76 MB)

Ակնկալվում է, որ ծրագրի իրականացման առաջին փուլի (2023-2026 թթ.) շրջանակներում ավելի քան 3400, իսկ մինչև 2028 թ.-ը՝ ավելի քան 4000 տնային տնտեսություններ և փոքր զբոսաշրջային ընկերություններ կբարելավեն եկամուտները, կունենան նոր/ավելի բարձր վարձատրվող աշխատատեղեր՝ օգտվելով ծրագրի շրջանակներոմ ստեղծված հնարավորություններից: Նախատեսվում է, որ հետագայում ծրագիրը կընդլայնի իր գործունեության աշխարհագրությունը՝ կիրառելով մշակված լուծումները նաև Հայաստանի մյուս մարզերի լեռնային գյուղական բնակավայրերում:

DSC_0221.jpg (1.88 MB)

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Պատահարներ

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Մարզային

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Մարզային

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Պատահարներ

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Պատահարներ

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Մարզային

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Պատահարներ

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Հայաստանում սպասվում է անձրևոտ եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա

Հայաստան

Հայաստանում սպասվում է անձրևոտ եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա

Ընկերություններ այցն օգնում է ձեռքը ոլորտի զարկերակին պահել. ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այս անգամ այցելել է Grid Dynamics -ի հայաստանյան գրասենյակ

Միացյալ Նահանգներ

Ընկերություններ այցն օգնում է ձեռքը ոլորտի զարկերակին պահել. ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այս անգամ այցելել է Grid Dynamics -ի հայաստանյան գրասենյակ

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյունրիում էր

Տնտեսություն

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյունրիում էր

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում