Տարածաշրջանային

Վերին Լարսի անցակետի մոտ կուտակվել է ավելի քան 3 հազար բեռնատար մեքենա

1 րոպեի ընթերցում

Վերին Լարսի անցակետի մոտ կուտակվել է ավելի քան 3 հազար բեռնատար մեքենա

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերին Լարսի անցակետի մոտ կուտակվել է ավելի քան 3 հազար բեռնատար մեքենա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Սպուտնիկ Վրաստան»-ը, այս մասին հայտնում է Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը:

Նշվում է, որ մարտի 21-ից դեպի վրաց-ռուսական սահման տանող ճանապարհին երթևեկությունը արգելված է ծանրաքաշ բեռնատարների համար՝ ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով:

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանից դեպի Վրաստան անցնելուն սպասում է 3 038 բեռնատար մեքենա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում