Տարածաշրջանային

Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակին և պետական կառույցներում կոռուպցիային անդրադարձող լրատվամիջոցն արժանացել է միջազգային մրցանակի

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակին և պետական կառույցներում կոռուպցիային անդրադարձող լրատվամիջոցն արժանացել է միջազգային մրցանակի

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պրահայում կայացել է Jeden svět/One World միջազգային մարդու իրավունքների վավերագրական ֆիլմերի փառատոնի 26-րդ բացման արարողությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառման շրջանակներում Homo Homini մարդու իրավունքների մրցանակը հանձնվել է այս տարվա դափնեկիր՝ ադրբեջանական անկախ առցանց լրատվամիջոցներից Abzas Media խմբագրությանը, որն անդրադառնում է Ադրբեջանի ներքաղաքական վիճակին, մարդու իրավունքներին և տեղական պետական կառույցներում կոռուպցիային:

Խմբագրության լրագրողների, այդ թվում՝ ադրբեջանական ռեժիմի կողմից բանտարկված խմբագրության համահիմնադիր Ուլվի Հասանլիի և գլխավոր խմբագիր Սևինջ Վագըֆգիզիի անունից մրցանակը ստացել է խմբագրության նոր գլխավոր խմբագիր Լեյլա Մուստաֆաևան: Իր ելույթի խոսքում Լեյլա Մուստաֆաևան նշել է, որ խմբագրությունը հիմնականում կենտրոնացված է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների, խոսքի ազատության սահմանափակումների և կոռուպցիայի բարձր մակարդակի վրա, և հասարակությանը հայտնի է դարձել Լեռնային Ղարաբաղում իրականացվող կառուցապատման աշխատանքների հետ կապված կոռուպցիոն գործարքների բացահայտումից հետո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում