Ազնավուրի ստեղծագործությունն արվեստի անվերջ աշխարհ է իր ամբողջ գույներով․ Վահագն Խաչատուրյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետության նախագահի նստավայրում կայացած միջոցառմամբ պաշտոնապես տրվել է Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգիոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնյե, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմից, միջոցառմանն իր ողջույնի խոսքն է հղել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը:

«Շառլ Ազնավուրի ընտանիքի սիրելի անդամներ,

Պետական այրեր,

Տիկնայք և պարոնայք,

Այսօր մեկնարկում են ամենահռչակավոր հայի՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումները: Պատահական չէ, որ այդ մեկնարկը տրվում է հենց Հանրապետության նախագահի նստավայրից, քանի որ Ազնավուրը ոչ միայն հայ ժողովրդի նվիրական զավակն էր, այլև Հայաստանի Հանրապետության մեծ բարեկամը և մեր երկրի դեսպանը:

Չափազանց դժվար է տարանջատել Ազնավուր երգչին, երգահանին, դերասանին ու բանաստեղծին, հասարակական գործչին ու բարերարին:

Դժվար, որովհետևաշխարհում յուրաքանչյուր հայ ունի իր Շառլին՝ որպես իր ամենասիրելի շանսոնյե, որպես տաղանդավոր դերասանի, որպես երգահանի, որպես մեծագույն բարերարի, և այս շարքը շատ երկար կարելի է թվարկել:

Նրա տաղանդի մասին կարելի է երկար խոսել: Այս առումով իր ինքնակենսագրական գրքում նա գրել է. «... Միշտ չէ, որ տաղանդավոր մարդը միանգամից աչքի է ընկնում: Իսկական տաղանդը հիմնականում համեստ է և ամոթխած: Բայց մի օր նրան անպայման նկատում են, բացահայտում: Դրա համար էլ դու պետք է հավատաս քո ուժերին և չվախենաս մարդկանց քո ընդունակություններով ներկայանալուց: Չմոռանաս նաև համբերատարության մասին. մի օր կգա նաև քո ժամը»:

Ազնավուրի ստեղծագործությունն արվեստի անվերջ աշխարհ է իր ամբողջ գույներով, հնչյուններով, բառերով: Դրանով էլ պայմանավորված անհնար է գնահատել Շառլ Ազնավուրի ներդրումը, համարձակվում եմ ասել, համաշխարհային մշակույթի գանձապնակում, որովհետև իր հարուստ ստեղծագործական կյանքի ընթացքում նա կերտել է անմահ արժեքներ բոլոր այն բնագավառներում, որտեղ գործել է:

Նրան ներկայացնելը շատ դժվար է, հաշվի առնելով իր բազմաբովանդակ գործունեությունը: Եվ, միաժամանակ, շատ հեշտ, որովհետև նա պարզապես Շառլ Ազնավուրն է:

Հարգելի ներկաներ,

Օգտվելով այս տոնական առիթից, ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել «Ազնավուր» հիմնադրամին և Ազնավուր ընտանիքին իրենց գործունեության համար, որը միտված է մեծ արվեստագետի ու բարերարի գործի շարունակությանը՝ ստեղծելուն, ապրեցնելուն ու արարելուն:

Շնորհակալություն եմ հայտնում նաև այսօրվա միջոցառման կազմակերպիչներին:

Շնորհավորում եմ բոլորիս և հայտարարում Շառլ Ազնավուրի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների մեկնարկը»:

Հայերեն Français Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն