Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը ներկայացրեց ֆրանսալեզու գրականության բացառիկ ցուցադրություն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում» ծրագրի շրջանակում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) հիմնարար գիտական գրադարանը ներկայացրեց ֆրանսալեզու հնատիպ գրականության բացառիկ ցուցադրություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆրանսալեզու տպագիր ժառանգության ոսկե ֆոնդը (17-18-րդ դարեր)» խորագրով միջոցառումն անցկացվում է Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում՝ նպատակ ունենալով հանրությանը ներկայացնել գրադարանի գործունեությունն այս ուղղությամբ: Ինչպես նաև ցույց տալու, թե ինչ հարուստ ֆրանսալեզու տպագիր ժառանգություն է պահապանվում ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանում:

Գրադարանի տնօրեն Մայա Գրիգորյանը նշեց, որ ակադեմիայի գրադարանն իր մեծությամբ և հավաքածուների հարստությամբ համարվում է երկրորդը, որտեղ պահպանվում է օտարալեզու մեծաթիվ գրականություն և դրանց մեջ ֆրանսալեզու գրականությունը մեծաթիվ է:

«Այս գրականությունը գրադարանը նվեր է ստացել տարբեր մարդկանցից և հիմնականում ակադեմիայի հիմնադրման ժամանակահատվածում: Հետագա տարիներին այդ գրականությունն աստիճանաբար ավելացել է: Ներկայացված գրքերը մեր ոսկե ֆոնդից են և ցուցադրվում են առաջին անգամ. դրանք տարիներ շարունակ պահպանված են եղել հատուկ պայմաններում: Բովանդակային առումով կան բազմազան գործեր, որոնք տպագրված են եղել մինչև 1800-ական թվականները»,-նշեց Մայա Գրիգորյանը:

ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանի խոսքով՝ Հայաստանի անդամակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը մեծապես նպաստել է ֆրանկոֆոն երկրների մի շարք մշակութային և գիտակրթական կառույցների հետ համագործակցությանը: Ըստ նրա՝ կնքվել են տարբեր պայմանագրեր՝ ձևավորելով նոր հարաբերություններ, որոնց գլխավոր նպատակը ֆրանսալեզու մշակութային արժեքների ճիշտ մատուցումն ու հանրահռչակումն է:

Նա ընդգծեց, որ այս տարի ևս ՀՀ ԳԱԱ-ն Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում անցկացվող միջոցառումների մասնակիցն է:

Հայաստանում հավատարմագրված Ֆրանկոֆոն պետությունների դեսպանների խմբի նախագահ, ՀՀ-ում Շվեյցարիա դեսպան Լուկաս Ռոզենկրացը, ողջունելով ներկաներին, ընդգծեց, որ խոսելով Ֆրանկոֆոնիայի մասին, հաճախ շատերը մտածում են մշակույթի և Ֆրանկոֆոն արժեքների մասին, սակայն գիտական ասպեկտն այս պարագայում ևս չափազանց մեծ դեր է խաղում:

«Հուսով եմ, որ գիտական համագործակցությունը Հայաստանի հետ կնպաստի երկրի գիտական նվաճումների զարգացմանը, որը չափազանց մեծ հաջողություններ է գրանցում այդ ոլորտում»,-ասաց դեսպանը:

Միջոցառման ընթացքում շնորհակալագրեր ստացան մի շարք հայ թարգմանիչներ: Կոմիտասի անվան ազգային քառյակի երաժշտական կատարումն էլ եզրափակվեց այն:

Հայերեն Français

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից

Վարչապետը կարևորել է Հայաստանում ռոբոտաշինության ոլորտում արդյունաբերական հզորությունների ձևավորումը