Քաղաքականություն

Հայաստանը ԵԽ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

2 րոպեի ընթերցում

Հայաստանը ԵԽ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական խորհրդարանում մարտի 19-ին տեղի է ունեցել «The future of Via Carpathia - Caucasian Road Corridor» խորագրով համաժողովը՝ պատգամավոր Տոմաշ Պորեբայի նախաձեռնությամբ։

Համաժողովին որպես բանախոս մասնակցում էր ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանը, ով իր խոսքում շնորհակալություն է հայտնել սույն միջոցառմանը հրավիրվելու համար և մանրամասն ներկայացրել ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, հայկական կողմի տեսլականը տարածաշրջանը խաղաղության և համագործակցության գոտի դարձնելու վերաբերյալ և այս նախագծի կյանքի կոչելու ուղղությամբ միջազգային գործընկերներին ներգրավելու ակնկալիքները։

433702781_713663790939429_8983399797454393523_n.jpg (113 KB)

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Բելգիայում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, ցուցադրվել է «Խաղաղության խաչմերուկի» մասին տեսանյութ և մասնակիցներին բաժանվել ծրագրի մասին տեղեկատվական նյութեր։

Վարդան Սարգսյանն անդրադարձել է Կառավարության խաղաղության օրակարգին՝ այս համատեքստում կարևորելով «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հնարավոր տնտեսական առավելությունները, ինչպես նաև կարևոր նպաստը Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղություն հաստատելու գործում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում