Հայաստանի և Ղազախստանի համար առանցքային է լոգիստիկ նոր հնարավորությունների ստեղծումը․ Միրզոյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը և Ղազախստանը քննարկել են տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների նոր հնարավորությունների ստեղծման հարցեր։

Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, այս մասին ասաց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Նախարարը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը շահագրգռված է իր երկկողմ հարաբերությունների զարգացմամբ՝ ամերիկյան մայրցամաքից մինչև հեռավոր Արևելք, և այս համատեքստում Ղազախստանի հետ հարաբերությունները շատ կարևոր են։

«Ղազախստանի հետ հարաբերությունները իրենց շատ կարևոր դերն ունեն մեր այս ընկալման մեջ, և շատ ուրախ եմ, որ տեսնում եմ նույն փոխադարձ հետաքրքրությունը ղազախստանյան կողմից։ Մենք կոնկրետ պայմանավորվածությունների հանգեցինք այսօր երկկողմ հարաբերությունների զարգացման համար։

Խոսելով տնտեսական հարաբերություններից՝ չենք կարող չանդրադառնալ տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքներին, և հետաքրքրական է, որ երկու երկրների համար էլ այս համատեքստում նոր հնարավորությունների բացահայտումը առանցքային է և կարևոր»,- ասաց Միրզոյանը։

ԱԳ նախարարի խոսքով՝ գործընկերոջը ներկայացրել է տրանսպորտային նոր հնարավորությունների զարգացման Հայաստանի տեսլականը։

«Մենք այսօր խոսեցինք «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին՝ լոգիստիկ հնարավորություններ հիմնված բոլոր երկրների ինքնիշխանության և իրավազորության հարգման վրա, հիմնված փոխադարձության և հավասարության սկզբունքների վրա»,- եզրափակեց Միրզոյանը։

Հայերեն العربية Русский Türkçe

ԱԺ-ն քննարկում է Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում

2026 թ. հուլիսն ամենաշոգ ամիսն է դարձել ԱՄՆ-ում դիտարկումների ողջ պատմության ընթացքում

Քասախ համայնքի նախկին ղեկավար Արա Մկրտչյանը կալանավորվել է

ԱԷՄԳ-ն պլանավորում է միջուկային նյութերը դուրս բերել Սիրիայի գաղտնի օբյեկտից. Axios

«Գարեգին Նժդեհ» կայարանում մեկնարկել են շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները

Երևանում կանցկացվի Բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողովը

Անկարան ակնկալում է առաջընթաց ԵՄ-ի հետ վիզաների և Մաքսային միության շուրջ երկխոսությունում. Էրդողան

ԵԱՏՄ-ում ակնկալում են, որ Հայաստանը հանրաքվեի մասին կհայտարարի մինչև դեկտեմբեր. Գալուզին

Իրանում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցի վերաբերյալ օրինագիծը կոչված է թույլ չտալու նոր ագրեսիա

Զելենսկին Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ քննարկել է ԱԹՍ-ների մասին համաձայնագիրը