Քաղաքականություն

«Հայաստանը և ԵՄ-ն՝ ԼՂ հայաթափումից հետո» խորագրով համաժողով Բրյուսելի Ազատ Համալսարանում

2 րոպեի ընթերցում

«Հայաստանը և ԵՄ-ն՝ ԼՂ հայաթափումից հետո» խորագրով համաժողով Բրյուսելի Ազատ Համալսարանում

ԲՐՅՈՒՍԵԼ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բրյուսելի Ազատ Համալսարանում (ULB) տեղի ունեցավ «Հայաստանը եւ ԵՄ-ն՝ ԼՂ հայաթափումից հետո» խորագրով համաժողով, որը կազմակերպվել է «Նաիրյան» միության եւ Բրյուսելի Ազատ համալսարանում ՄԱԿ-ի համայնքի ջանքերով։ Համաժողովի բանախոսն էր Բելգիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, ԵՄ-ում մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանը։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ դեսպանն ուսանողներին ներկայացրեց 1988-2023 թվականների ընթացքում տեղի ունեցած զարգացումները, ԼՂ պատմությունն՝ իր բոլոր շերտերով՝ շարժում, պատերազմներ եւ բանակցություններ։

Դեսպանն անդրադարձավ նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացում ՀՀ տեսակետներին, ԵՄ հետ երկկողմ հարաբերություններին, համագործակցության խորացմանն ու ապագա համատեղ ծրագրերին։

400.JPG (111 KB)

«ՀՀ արտաքին քաղաքականությունը ոչ շրջադարձ է դեպի Արեւմուտք, ոչ էլ շրջադարձ է դեպի Արեւելք: ՀՀ արտաքին քաղաքականությունը շրջադարձ է դեպի հայոց պետական շահը», - նշեց դեսպան Բալայանը։

Ներկա ուսանողներից շատերին հետաքրքիր էր իմանալ Հայաստանի ԵՄ անդամակցության հնարավոր թեկնածությունը։ Տիգրան Բալայանն իր պատասխաններում շեշտեց՝ Հայաստանը պատրաստ է ԵՄ-ին մոտենալ այնքան, որքան ԵՄ-ն է պատրաստ դա անել։

ԼԻԼԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում