Մշակույթ

Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Շիրվինդտը

1 րոպեի ընթերցում

Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Շիրվինդտը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվայում մահացել է դերասան և ռեժիսոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, Մոսկվայի երգիծանքի ակադեմիական թատրոնի նախագահ Ալեքսանդր Շիրվինդտը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայի երգիծանքի թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ղազարովը։

Շիրվինդտը ղեկավարել է Մոսկվայի երգիծանքի ակադեմիական թատրոնը 2000 թվականից, մինչ այդ 30 տարի աշխատել է այնտեղ որպես դերասան։

Ալեքսանդր Շիրվինդտը հայտնի է «Երեքը նավակում՝ չհաշված շանը», «Կրկեսի արքայադուստրը», «Կայարան երկուսի համար», «12 աթոռ» և այլ ֆիլմերում դերերով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում