1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նորվեգիայում Հայաստանի դեսպան Աննա Աղաջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Նորվեգիայի թագաժառանգ-ռեգենտ Հաակոնին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացրին Նորվեգիայում ՀՀ դեսպանությունից։
Թագավորական պալատում տեղի ունեցած արարողությանը հաջորդել է թագաժառանգ-ռեգենտի և ՀՀ դեսպանի առանձնազրույցը։