Վրաստանում ավարտվել են «Տրոյական հետք 2024» բազմազգ զորավարժությունները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանն ավարտել է «Տրոյական հետք 2024» բազմազգ զորավարժությունները։ Զորավարժությունների փակման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Վրաստան-ՆԱՏՕ համատեղ վարժանքների և գնահատումների կենտրոնում (JTEC): Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունից, այս մասին հաղորդել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։

«Տրոյական հետք 2024» զորավարժությունները Եվրոպայում ԱՄՆ-ի հատուկ գործողությունների ուժերի հրամանատարության (US-SOCEUR) աջակցությամբ անցկացվել են միաժամանակ երեք երկրներում՝ Ռումինիայում, Հունաստանում և Վրաստանում։ Վրաստանում տեղի ունեցած վարժանքներին մասնակցել են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ռումինիայի, Լեհաստանի և Իսպանիայի հատուկ նշանակության ուժերի ներկայացուցիչներ։

Ըստ հրապարակման՝ «Տրոյական հետք 2024» զորավարժությունների նպատակը մասնակից երկրների միջև օպերատիվ համատեղելիության բարձրացումն է, փորձի փոխանակումը և մարտական ​​պատրաստվածության մակարդակի բարձրացումը։

Հայերեն Русский

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս