Հասարակական

Մայիսի սկզբին Երևանը կդառնա եվրոպական ֆուտբոլի մայրաքաղաք. կայացավ ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչների վիճակահանությունը

1 րոպեի ընթերցում

Մայիսի սկզբին Երևանը կդառնա եվրոպական ֆուտբոլի մայրաքաղաք. կայացավ ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչների վիճակահանությունը

ԵՐԵՎԱՆ,14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Րոպեներ առաջ տեղի ունեցած վիճակահանության արդյունքներով՝ մայիսի 3-ին Երևանում կխաղան իսպանական «Բարսելոնան» և պորտուգալական «Սպորտինգը»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով:

«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչների վիճակահանությունը: Մայիսի 3-ին Երևանում կխաղան իսպանական «Բարսելոնան» և պորտուգալական «Սպորտինգը», մյուսում՝ պորտուգալական «Բենֆիկան» և իսպանական «Մայորկան»: Եզրափակիչն ու երրորդ տեղի խաղը կկայանա մայիսի 5-ին»,- գրել է Արայիկ Հարությունյանն՝ ընդգծելով, որ սա պատմական իրադարձություն է, և մայիսի սկզբին Երևանը կդառնա եվրոպական ֆուտբոլի մայրաքաղաք:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում