Մարկեսի որդիները հրատարակել են գրողի գիրքը, որը նա կարգադրել էր ոչնչացնել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոլումբիացի հռչակավոր գրող, «Հարյուր տարվա մենություն» գրքի հեղինակ Գաբրիել Գարսիա Մարկեսի՝ կյանքի օրոք չհրատարակված վեպը՝ «Կհանդիպենք օգոստոսին» վերտառությամբ, լույս է տեսել՝ չնայած նա կարգադրել էր ոչնչացնել այն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է The Washington Post պարբերականը։

Մարկեսի մահից 10 տարի անց նրա որդիները որոշել են հրատարակել վեպը՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր գրողի ցանկությանը հակառակ։

«Գիրքը չի ստացվում, այն պետք է ոչնչացնել», - ըստ որդիների՝ ասել է Մարկեսը, որը կյանքի վերջում տառապում էր ծերունական տկարամտությունից։

Գրքի նախաբանում որդիները գրել են, որ այն «այնքան հղկված չէ, որքան նրա լավագույն գրքերը», սակայն, իրենց կարծիքով, այդ թերությունները չեն խանգարի ընթերցողներին վայելել «Գաբոյի (խմբ․՝ ինչպես նրան անվանում էին մտերիմները) աշխատանքի ամենաակնառու կողմերը»։

Իրենց «դավաճանությունը» Մարկեսի որդիները բացատրում են նրանով, որ իրենք ցանկացել են «ընթերցողների հաճույքը վեր դասել իրենց բոլոր նկատառումներից։ Եթե ընթերցողը հիացած մնա, հնարավոր է՝ Գաբոն ների մեզ»։

Մարկեսը «Կտեսնվենք օգոստոսին» վեպի տեքստի վրա աշխատել է կյանքի վերջին տարիներին։ Առողջական վիճակի պատճառով գրողը չի հասցրել ավարտել գործը և հրաժարվել է հրատարակել տեքստը։

Գաբրիել Գարսիա Մարկեսը լայն ճանաչում ունի ոչ միայն Լատինական Ամերիկայում, այլև նրա սահմաններից դուրս։ 1965 թվականի հունվարին Մարկեսն սկսել է գրել «Հարյուր տարվա մենություն» վեպը, որը լույս է տեսել 1967 թվականին։ Տպաքանակը երեք տարում կազմել է ավելի քան կես միլիոն օրինակ։ 1972 թվականին այս վեպի համար գրողն արժանացել է Ռոմուլո Գալյեգոսի մրցանակին։ 1982 թվականին Մարկեսին շնորհվել է Նոբելյան մրցանակ, ինչից հետո նա լայն ճանաչում է ձեռք բերել ամբողջ աշխարհում։

2014 թվականին Մարկեսը մահացել է Մեքսիկայի մայրաքաղաքում՝ 87 տարեկանում:

Հայերեն Русский

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան