Հասարակական

Եվրոպայի խորհրդի երկամյա ծրագիրն ուղղված ԼՂ-ից բռնի տեղահանվածների սոցիալական իրավունքների ամրապնդմանը

4 րոպեի ընթերցում

Եվրոպայի խորհրդի երկամյա ծրագիրն ուղղված ԼՂ-ից բռնի տեղահանվածների սոցիալական իրավունքների ամրապնդմանը

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մարտի 12-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Մաքսիմ Լոնգանգեի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, պատվիրակության այցը Հայաստան պայմանավորված է ՀՀ-ԵԽ 2023-2026թթ. գործողությունների ծրագրում ներառված «Սոցիալական ոլորտում մարդու իրավունքների ամրապնդում ՀՀ-ում» երկամյա ծրագրի մեկնարկով: Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների և, առհասարակ, ՀՀ-ում սոցիալական իրավունքների ամրապնդմանը:

«Ողջունելով հյուրերին՝ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության բարձր մակարդակն ու դրա հետագա զարգացումը: Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների կարիքներին՝ Արթուր Մարտիրոսյանը նախ ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերը՝ միտված նրանց հիմնարար իրավունքների, մասնավորապես՝ կրթության իրավունքի իրացմանը: Փոխնախարարի խոսքով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 17 հազար սովորող ընդգրկվել է ՀՀ հանրակրթական դպրոցներում:

Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Մաքսիմ Լոնգանգեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և բարձր գնահատել ՀՀ կառավարության գործադրած ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների կարիքների արագ արձագանքման և դրանց լուծման շուրջ իրականացված աշխատանքների առումով:

Մաքսիմ Լոնգանգեն տեղեկացրել է՝ «ՀՀ-ում սոցիալական ոլորտի մարդու իրավունքների ամրապնդում» երկամյա ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը՝ ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների և խոցելի խմբերի հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նշված համատեքստում կարևորվել է կրթություն-աշխատաշուկա կապը՝ ծրագրի շրջանակում ընդգծելով նախնական և միջին մասնագիտական հաստատությունների հետ համագործակցության խթանումը:

«Կրթություն-աշխատաշուկա դինամիկ կապերի ամրապնդումը մեր կարևորագույն մարտահրավերներից է: Աշխատանքի վրա հիմնված կրթության զարգացումը, կրթական ծրագրերի բարելավումն ու միջազգային չափանիշներին համապատասխանեցումը կրթական բարեփոխումների առաջնային խնդիրներից են»,- ընդգծել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ Ազգայինժողովում վերջերս առաջին ընթերցմամբ քննարկվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին»օրենքի նախագիծը, որով առաջարկվում է աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելի ինստիտուցիոնալացում՝ շեշտը դնելով մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցության զարգացման վրա:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև լրացուցիչ և շարունակական կրթության համատեքստում կարճաժամկետ կրթական ծրագրերի ներդրման, վերապատրաստումների և այլ ծրագրերի իրականացման հնարավորությունը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԽ քարտուղարության Մարդու իրավունքների ծրագրերի համակարգող Մարգարիտա Գալստյանը:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում