Տարածաշրջանային

Իրանում պայթյունի հետևանքով բնակելի շենք է փլուզվել․ կա զոհ

1 րոպեի ընթերցում

Իրանում պայթյունի հետևանքով բնակելի շենք է փլուզվել․ կա զոհ

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արևմտյան Լորեստանի նահանգի Բորուջերդ քաղաքում պայթյունի հետևանքով բնակելի շենք է փլուզվել։ Կա 1 զոհ, 1 վիրավոր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ISNA գործակալությունը։

Ըստ քաղաքի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Նադեր Մուսիվանդի՝ միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամը 10։00-ին մոտ։

«Միջադեպի պատճառը հետաքննվում է, սակայն կա մեծ հավանականություն, որ պայթյունի պատճառը եղել է դյուրավառ նյութերի բռնկումը։ Բնակելի շենքը փլուզվել է, հարևան շենքերի պատուհանները կոտրվել են», -ասել է նա:

Փլվածքների տակ կարող են մարդիկ լինել։ Տեղում աշխատում են Կարմիր մահիկի, արտակարգ ծառայությունների, ոստիկանության և հրշեջ խմբերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում