Իրանը պատրաստ է Եվրոպայի հետ վերսկսել ԳՀՀԾ-ի շուրջ բանակցությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը պատրաստ է Եվրոպայի հետ քննարկել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման հարցը՝ համապատասխան քաղաքական կամքի առկայության դեպքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Նասեր Քանաանին:

«Մենք կողմնակից ենք դիվանագիտական ​​լուծմանը: Եթե հակառակ կողմն ունենա անհրաժեշտ քաղաքական կամք, ապա բանակցությունները կարող են ավարտվել ամենակարճ ժամկետում», - Քանաանիի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը:

Իրանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ դրա համար անհրաժեշտ է, որ «բոլոր կողմերը...․ վերադառնան գործարքի շրջանակներում իրենց պարտավորությունների կատարմանը»:

2023 թ․ դեկտեմբերին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տարածել էր զեկույց, որում պնդվում էր, որ Իրանը մեծացնում է հարստացված ուրանի պաշարները: Ինչպես այս տարվա հունվարին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի մամուլի քարտուղար Պետեր Ստանոն, սա մեծ անհանգստություն է առաջացնում ԵՄ-ում, և Բրյուսելն անհրաժեշտ է համարում վերադառնալ Թեհրանի հետ կնքված միջուկային գործարքին։

2015 թ. միջազգային միջնորդների «վեցյակը» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) և Իրանը ստորագրեցին ԳՀՀԾ-ն, ինչը ենթադրում էր Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացում՝ Թեհրանի կողմից միջուկային ծրագիրը սահմանափակելու դիմաց։ 2018 թ. մայիսին ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը դուրս եկավ ԳՀՀԾ-ից և միակողմանի կերպով վերականգնեց հակաիրանական պատժամիջոցները։ Ի պատասխան՝ Թեհրանը սկսեց փուլ առ փուլ կրճատել միջուկային ծրագիրը սահմանափակելու՝ համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունները։

ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը հայտարարել է որոշակի պայմաններով միջուկային գործարքին վերադառնալու պատրաստակամության մասին։

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին