Ադրբեջանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել Բաքվում Հայաստանին առնչվող գրքերի վաճառքի վերաբերյալ
1 րոպեի ընթերցում
![Ադրբեջանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել Բաքվում Հայաստանին առնչվող գրքերի վաճառքի վերաբերյալ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/03/1132142.jpg)
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը մեկնաբանել է սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունը, ըստ որի՝ Բաքվի կենտրոնում վաճառքի են հանվել Հայաստանի վերաբերյալ գրքեր։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Ադրբեջանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ դեպքի վերաբերյալ հետաքննություն է սկսվել: «Կատարվում է հետաքննություն և բացահայտումների մասին կզեկուցվի հանրությանը»,-նշված է հայտարարության մեջ։
Minval.az կայքում հրապարակված տեսանյութում երևում է, գրքույկներից երկուսի վրա գրված է «ditord» (դիտորդ). դրանք թվագրված են 2002 թվականով: