Քաղաքականություն

Հնդկաստանը ռազմավարական կարևորության արտահանումների համար դեպի Հայաստան օդային միջանցք է ստեղծում. IADN

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանը ռազմավարական կարևորության արտահանումների համար դեպի Հայաստան օդային միջանցք է ստեղծում. IADN

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանը ռազմավարական կարևորության արտահանումների համար դեպի Հայաստան օդային միջանցք է ստեղծում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է օդատիեզերական պաշտպանության նորությունների՝ հնդկական IADN լրատվամիջոցը։

«Հնդկաստանը օդային միջանցք է ստեղծում դեպի Հայաստան՝ ռազմավարական կարևորության արտահանման սպասարկման նպատակով»,- նշվում է տարածված հաղորդագրությունում։

Բացի այս, նշվում է, որ այս նպատակով HAL-ը և CONCORD-ը ստեղծել են HALCON համատեղ աշխատանքային խումբը, որը կամրապնդի Հնդկաստանի և Հայաստանի միջև լոգիստիկան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում