Հասարակական

Լեհաստանը Հայաստանին է հանձնել 280 մլն դրամ յուրացնելու մեջ մեղադրվող հետախուզվող անձին

1 րոպեի ընթերցում

Լեհաստանը Հայաստանին է հանձնել 280 մլն դրամ յուրացնելու մեջ մեղադրվող հետախուզվող անձին

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեհաստանի Հանրապետության իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Փ.Մ.-ին, ով մեղադրվում է իրեն վստահված ավելի քան 280 մլն դրամը յուրացնելու մեջ, հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, Հայաստանի դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Փ.Մ.-ի տեղափոխումը Երևան:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում