Տարածաշրջանային

Էրդողանը մտադիր է նախագահական ժամկետի ավարտից հետո այլևս չմասնակցել ընտրություններին

1 րոպեի ընթերցում

Էրդողանը մտադիր է նախագահական ժամկետի ավարտից հետո այլևս չմասնակցել ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է նախագահական ժամկետի ավարտից հետո այլևս չմասնակցել ընտրություններին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին նա հայտարարել է տեղական հեռուստաալիքներին։

Նա նշել է, որ մարտի 31-ին Թուրքիայում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններները իր համար վերջինը կլինեն ՝ հաշվի առնելով գործող օրենսդրությունը:

«Այս ընտրությունները իմ վերջին ընտրություններն են ՝ օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում։ Արդյունքների հիման վրա տեղի կունենա գործերի փոխանցում իմ եղբայրներին, որոնք կգան ինձնից հետո»,-ասել է նա։

Նրա ներկայիս ժամկետն ավարտվում է 2028 թվականին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում