Տարածաշրջանային

Իրանն իրեն իրավունք է վերապահում պատասխանել Իսրայելի սպառնալիքներին. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ

2 րոպեի ընթերցում

Իրանն իրեն իրավունք է վերապահում պատասխանել Իսրայելի սպառնալիքներին. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Իսրայելի կողմից իր ազգային անվտանգության և ժողովրդի շահերի դեմ ուղղված ցանկացած սպառնալիքին կամ հարձակմանը պատասխանելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է իրանական IRNA գործակալությունն, այս մասին Իրավանին հայտարարել է մարտի 7-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահ Յամազակի Կազույուկիին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակում՝ կտրականապես մերժելով Իրանի դեմ մեղադրանքները՝ նշելով, որ Իսրայելի ԱԳ նախարարը դիմել է ստի, ապատեղեկատվություն է տարածել և անհիմն մեղադրանքներ հնչեցրել Իրանի հասցեին:

Նա նշել է, որ Իսրայելի արտգործնախարարի նամակը ներկայացնում է Իսրայելի հերթական ցինիկ փորձը՝ շեղելու միջազգային հանրության ուշադրությունը Գազայի հատվածում պաղեստինցի ժողովրդի դեմ իրականացվող վայրագություններից և ցեղասպանություններից:

«Իրանը նաև վերահաստատում է Սիրիայի և Լիբանանի անքակտելի իրավունքը՝ միջազգային իրավունքին համապատասխան՝ ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցներն ի պատասխան Իսրայելի կողմից իր ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված ցանկացած սպառնալիքի կամ հարձակումների»,-եզրափակել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում