Երևանի ավագանին կքննարկի ավտոբուսի փոխադրավարձի հարցը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի ավագանու մարտի 12-ի նիստում քննարկվելու է «Երևան համայնքում 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը սահմանելու մասին» հարցը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարցին «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

«Միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագծով, որը կքննարկվի ավագանու առաջիկա նիստում, նախատեսվում է ՝

30 օրվա համար 8800 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։

90 օրվա համար 23600 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։

365 օրվա համար 88000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։

Ցանկացած փաթեթ ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կարող են օգտվել հասարակական տրանսպորտի բոլոր միջոցներից։

Ուսանողների, բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի համար կկիրառվեն զեղչեր»,- ասվում է գրառման մեջ:

Հայերեն Русский

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին