Հասարակական

«Կրթական ուղևորություն դեպի ԱՄԷ» ծրագրի մասնակիցները հյուրընկալվել են Երևան քաղաքի պատմության թանգարանում

1 րոպեի ընթերցում

«Կրթական ուղևորություն դեպի ԱՄԷ» ծրագրի մասնակիցները հյուրընկալվել են Երևան քաղաքի պատմության թանգարանում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացված «Կրթական ուղևորություն դեպի ԱՄԷ» ծրագրի մասնակիցները հյուրընկալվել են Երևան քաղաքի պատմության թանգարանում: Պատանի երաժիշտների հետ հանդիպել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, հիմնադրամի այս ծրագրին մասնակցել են Երևանի տարբեր երաժշտական և արվեստի դպրոցների ու քոլեջների՝ 10-19 տարեկան 34 պատանի շնորհալի երաժիշտներ։

Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիայի (Middle East Classical Music Academy) և InClassica միջազգային փառատոնի շրջանակում նրանք բացառիկ հնարավորություն են ունեցել մասնակցելու աշխարհահռչակ երաժիշտների և արտիստների հետ վարպետության դասերի, դասախոսությունների, ինչպես նաև ստեղծագործական հանդիպումներ ունեցել հայտնի պրոֆեսորների հետ, ունկնդրել դասական համերգներաշխարհի լավագույն նվագախմբերի և երաժիշտների մասնակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում