Տարածաշրջանային

Իրանի դատարանը առգրավել է ամերիկյան նավթատար նավի բեռը

1 րոպեի ընթերցում

Իրանի դատարանը առգրավել է ամերիկյան նավթատար նավի բեռը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թեհրանի միջազգային դատարանը բավարարել է ԱՄՆ-ի դեմ Իրանի քաղաքացիների ներկայացրած հայցը և որոշում կայացրել առգրավել ամերիկյան նավթատար նավի բեռը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը նշելով, որ ԱՄՆ-ի դեմ հայց էին ներկայացրել Իրանի այն քաղաքացիները, ովքեր տառապում են բուլյոզ էպիդերմոլիզ (ԲԷ) հիվանդությամբ և անհրաժեշտ դեղամիջոցներ չեն ստանում Միացյալ Նահանգների սահմանած պատժամիջոցների պատճառով։ Դատարանը որոշել է առգրավել Ամերիկյան նավթի բեռը, որը մեկ տարի առաջ տեղափոխվել է Պարսից ծոց Advantage Sweet նավով։

Բուլյոզ էպիդերմոլիզ (ԲԷ) հազվագյուտ ժառանգական գենետիկական հիվանդությունների խումբ է: ԲԷ -ով հիվանդների մաշկը շատ խոցելի է, ուստի նույնիսկ թեթև հպումը կամ հագուստի շփումը առաջացնում են բշտիկների տեսք, որոնք վերքեր են թողնում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում