Տարածաշրջանային

Իրանի նախագահն այցելել է Սիստան և Բելուջիստան նահանգի ջրհեղեղից տուժած շրջաններ

1 րոպեի ընթերցում

Իրանի նախագահն այցելել է Սիստան և Բելուջիստան նահանգի ջրհեղեղից տուժած շրջաններ

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին այցելել է Սիստան և Բելուջիստան նահանգի ջրհեղեղից տուժած շրջաններ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ նշելով, որ մարտի 6-ին Ռաիսին մեկնել է Սիստան և Բելուջիստան նահանգ, անձամբ վերահսկելու նահանգի բնակչությանն օգնություն ցուցաբերելու գործընթացը:

Սիստան և Բելուջիստանի նահանգում ջրհեղեղները վնաս են հասցրել կարևոր ենթակառուցվածքներին, ինչի հետևանքով փակվել են ճանապարհները և հեղեղվել բնակելի տները:

Ավելի վաղ ներքին գործերի, էներգետիկայի, գյուղատնտեսության նախարարները, ինչպես նաև ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատարը, Կարմիր մահիկի օդային օգնության կենտրոնի ղեկավարը և մի շարք այլ ազգային ու ռազմական պաշտոնյաներ ուղևորվել էին Սիստան և Բելուջիստան ՝ իրավիճակին հետևելու համար:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում