Տարածաշրջանային

Բաքվում Միշուստինի և Ալիևի բանակցությունները տևել են 3 ժամ

1 րոպեի ընթերցում

Բաքվում Միշուստինի և Ալիևի բանակցությունները տևել են 3 ժամ

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցություններն ավարտվել են։ Դրանք տևել են մոտ երեք ժամ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Հանդիպմանը Միշուստինը և Ալիևը հանգամանորեն քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր։

Մարտի 5-ին Միշուստինը բանակցություններ է վարել նաև Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ, որոնց արդյունքում ստորագրվել են մի քանի համատեղ փաստաթղթեր։

Միշուստինը երկօրյա այցով Ադրբեջան է մեկնել մարտի 5-ին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում