Միջազգային

Լիտվան բողոքել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հռչակագրերը չկատարելու համար

1 րոպեի ընթերցում

Լիտվան բողոքել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հռչակագրերը չկատարելու համար

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի երկրները չեն կատարել Վիլնյուսի գագաթնաժողովում ընդունված բոլոր հռչակագրերը, դա վտանգում է Բալթյան երկրների անվտանգությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն, այդ առթիվ Լեհաստանում ելույթի ժամանակ դժգոհել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։

«Մենք պետք է հնարավորինս շուտ սկսենք ռոտացիոն հակաօդային պաշտպանության համակարգի ներդրումը։ Հռչակագրերը զսպող գործոն են ծառայում միայն այն դեպքում, երբ դրանք գործնականում կիրառվեն։ Մենք դեռ շատ անելիքներ ունենք հուսալի կանխարգելիչ ազդեցություն ապահովելու համար», - ասել է Նաուսեդան։

Լիտվայի նախագահը հավելել է, որ հակաօդային պաշտպանության կարևորությունը երկրի ազգային անվտանգության համար դրսևորվել է Ուկրաինայի հակամարտության փորձով։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վիլնյուսում կայացել է 2023 թվականի հունիսին։ Հանդիպումից հետո դաշինքի երկրներն ընդունել են հռչակագրեր, որոնք նկարագրում են ռազմաքաղաքական բլոկի անվտանգության ուրվագծերի բարելավմանն ուղղված քայլերը և Ուկրաինայի հետ ռազմական համագործակցության խորացմանն ուղղված միջոցառումները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում